20.12.2013|
11:12
Ինչո՞ւ, ինչո՞ւ եղեռնվեցինք ոչ միայն 1915-ին, այլև դրանից առաջ ու հետո, ամբողջ 23 տարի։ Ես էլ եմ տեսել անապատը, անապատի ավազը, անապատի արևը, Եփրատ գետը, տեսել եմ ավազուտների կնճիռներում գիշերները ֆոսֆորացոլ էն ոսկորները, որ մանկանց է կոչվում։ Հավաքել էին արցունքոտ մատներով, կիտել, լցրել էին ճամպրուկների մեջ, որ դնեն Դեր-Զորում կառուցվող եկեղեցու հիմքում։ Մանկանց ոսկորներ։